«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

Տար ինձ սրտի այն ափը

Տար ինձ սրտի այն ափը
28.12.2024 | 13:37

Անհայտություն,

տար ինձ անապատներդ,

որտեղից բուրգերը չեն հեռանում՝

իբրև զառամյալներ,

ուր ստվերներ չկան ժանեկազարդ,

և չկան միջանցիկ քամիներ՝

արծաթե բուրվառները հագած:

(Քամիները դրախտի ուղևորներ են,

որ մեր ներսն են նայում):

Տար ինձ բլուրներդ, որ հառնում են,

երբ ստորոտվում ենք մենք,

և սուզվում, կորչում են,

երբ մենք հայտնվում ենք

ունայնության կապույտ երակներում:

Տար այն ժամանակը, որի բոլոր դռները բաց են երկմտանքի առաջ,

ու բոլոր երիզները նարնջագույն են,

ինչպես ցավի մատները,

որ դեռ չեն հասել շոյանքին:

ՈՒ վերջապես,

եթե գետերը դեռ կանգ չեն առել,

տար ինձ սրտի այն ափը,

որտեղից ոչ ոք դեռ չի վերադարձել՝

առանց երկնագույն եղեգների,

որոնց մեջ քամիները թիթեռներ են դառնում:

Սոս Մնացականյան

Դիտվել է՝ 7795

Մեկնաբանություններ